Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:26

Քաղավիացիայի կոմիտեն որևիցե լիազորությունից չի զրկվել․ Գալուստ Պողոսյան

Քաղավիացիայի կոմիտեն որևիցե լիազորությունից չի զրկվել․ Գալուստ Պողոսյան

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի չի զրկել որևէ լիազորություններից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն արդյոք Քաղավիացիայի կոմիտեին ժամանակավորապես զրկել է Հայաստանի տարածքում ավիաընկերություններին լիցենզավորելու իրավունքից։

Պողոսյանը տեղեկացրեց, որ Գործակալության կողմից կիրառվող սահմանափակումները վերաբերում են երկու ավիաընկերությունների, որոնք Եվրոպական միության երկրներ թռիչքներ իրականացնելու համար ունեցել են թույլտվություն:

«Այս խնդիրները տարիների պատմություն ունի։ Օտարերկրյա օդանավ շահագործողների աուդիտների ժամանակ եվրոպական պետություններում որոշ ավիաընկերություններ գրանցել են թերություններ, որոնք սպառնալիք կարող են լինել թռիչքների անվտանգությանը կամ չեն համապատասխանում միջազգային իրավական կանոնակարգերին։ Այդ իսկ պատճառով սկսել է կասկած առաջանալ վերահսկողություն իրականացնող մարմնի նկատմամբ»,- ասաց Գալուստ Պողոսյանը։

Պողոսյանը հայտնեց, որ դեռևս 2018-2019 թվականներին մեր որոշ ավիաընկերություններ ներկայացրել են հայտ եվրոպական պետություններ թռիչքներ իրականացնելու համար։ Երկարաձգելու հայտ ևս ներկայացրել են, և նույնպես արձանագրվել են թերություններ։ Այդ ամբողջական փաթեթը հանգեցրել է նրան, որ եվրոպական կառույցները սկսել են ավելի խոր ուսումնասիրել, թե ինչ է կատարվում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում»,- ասաց Պողոսյանը։

Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ ընդգծեց, որ տեսչական ստուգումների ընթացքում եթե կոմիտեն թերություններ նկատեր, ապա տվյալ ավիաընկերությունները չէին կարողանա դիմել եվրոպական երկրներում չվերթեր իրականացնելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+