ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման հարցում կարևորել է ճիշտ ախտորոշման նշանակությունը։ Այս մասին Թորոսյանը գրառում է արել իր Ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից։
«Կորոնավիրուսային հիվանդության տարածման այս օրերին Առողջապահության ազգային Ինստիտուտի դերն անգնահատելի է բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման և վերամասնագիտացման գործում»,- գրել է Թորոսյանը։
Առողջապահության ազգային ինստիտուտը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ մեկնարկել է բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների համար նոր կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման ուղղված դասընթացների շարք:
Երեկ կազմակերպված դասընթացին մասնակցել են Երևանի տարբեր պոլիկնիլիկաների բուժաշխատողներ։
Դասընթացի նպատակ է ՀՀ-ում բուժաշխատողների նոր կորոնավիրուսային վարակի նմուշառման մասնագիտական պատրաստվածության բարձրացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







