Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշել է՝ եթե այս տեմպը պահպանվի, ապա ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600:
«Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները», — գրել է Թորոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







