Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Զրոյական մաքսատուրքով Հայաստան ներմուծվող բժշկական ապրանքների ցանկն ընդլայնվել է․ Վարոս Սիմոնյան

Զրոյական մաքսատուրքով Հայաստան ներմուծվող բժշկական ապրանքների ցանկն ընդլայնվել է․ Վարոս Սիմոնյան

Հայաստան ներմուծվող բժշակական և դեղորայքի արտադրության ապրանքների ցանկն ընդլայնվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել, որով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշակական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ ևս մեկ փոփոխություն կատարվեց, և ցանկն ընդլայնվեց։ Ցանկը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի  արտադրության մեջ կիրառվող նյութերին»,- ասաց Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ ցանկը դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ներմուծման ժամանակ այդ ապրանքների հետ կապված տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ պետք է ներկայացնի Առողջապահության նախարարություն և դրական եզրակացություն ստանալու պարագայում ապրանքները կներմուծվեն Հայաստան՝ զրոյական մաքսատուրքերով։

«Ցանկում ներառված են գրեթե բոլոր բժշկական սարքավորումները, հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ցանկում ներառված ապրանքատեսակների զրոյական մաքսատուրքերով ներմուծման ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց Սիմոնյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+