ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է սոցցանցերում տարածվող այն տեղեկությունները, թե ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակի դեպքեր են արձանագրվել։ Այս մասին Ստեփանյանը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։
«ՍՈւՏ է… ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում: Խնդրում եմ, խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել…հետևեք պաշտոնական լրահոսին, մի՛ տրվեք սադրանքներին… մեր զինվորները պինդ են ու առողջ»,- գրել է ՊՆ խոսնակը։
Նշենք, որ ֆեյսբուքյան «Կանանց անկյուն» խմբում մի օգտատեր սուտ տեղեկություն էր տարածել այն մասին, իբր, իր հարազատ զինծառայողը կորոնավիրուսից մահացել է Ստեփանակերտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







