«Այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունեք, որոնցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուս 2-ը սովորական ռեժիմով են տանում վարակը, և այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի»,- Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ամենամտահոգողը երեկ ախտորոշված երեք դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում.
«Երեք դեպքն էլ եղել է Շենգավիթ համայնքի արտադրամասում․ վարակվածները այդ համայնքից են։ Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում»։
Վարչապետը նշեց, որ քաղաքացիների շփման շրջանակը պարզման փուլում է, և նրանք կմեկուսացվեն.
«Կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և նաև սա է պատճառը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







