Առաջին ռուս թուրքական համատեղ պարեկային ջոկատների երթուղին կրճատվել է հանցավոր խմբավորումների սադրանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Սադրանքները իրագործելու համար ահաբեկիչները փորձել էին որպես «կենդանի վահան» օգտագործել տեղի բնակիչներին, այդ թվում` կանանց և երեխաներին: Խուսափելու համար դեպքերից, որոնց պատճառով կարող էին տուժել խաղաղ բնակիչներ, համատեղ ռուս-թուրքական պարեկային հերթապահության համակարգող կենտրոնի կողմից որոշում է ընդունվել կրճատել առաջին պարեկային հերթապահության երթուղին»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






