Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

Կառավարությունը թույլ կտա ձկան օրինական որս

Կառավարությունը թույլ կտա ձկան օրինական որս

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է թույլատրել սիգի օրինական որսը, արդյունքում՝ ոչ միայն վաճառքի համար ձկնորսը պետք է պարտադիր վճարի բնօգտագործման վճարը, ունենա օրինական թույլտվություն, այլև բնական էկոմահակարգում բնական կերով սնված ձուկը կթանկանա, չի կարող լինել բուծված ձկից ավելի էժան:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սևան» ազգային պարկի տեսուչները տարիներ շարունակ տարբեր հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ. դրա վկայությունն են վերջին շրջանում նման փաստերով հարուցված տասնյակ քրեական գործերը։

«Մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու, և այդ մասին հրամանը շուտով կմշակվի։ Զուգահեռ փոփոխություններ են կատարվելու նաև հարկային օրենսգրքում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կատարվի»,– հայտնեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն մինչև տարեվերջ, և արդեն այս տարի Սևանում որսը կլինի միայն օրինական` փաստաթղթերով արտոնված։

Ըստ նախարարի` տարեկան արտոնված որսը կկազմի 200-250 տոննա։ Վերջնական ծավալը կորոշի ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը։ Գրիգորյանը նշեց նաև, որ  դա, իհարկե, կլինի ավելի թանկ, քանի որ բնական էկոմահակարգում բնական կերով սնված ձուկը չի կարող լինել բուծված ձկից ավելի էժան:

Ինչ վերաբերում է այդ պարագայում Սևանին սպառնացող էկոլոգիական աղետի վերաբերյալ մտահոգություններին, ապա Գրիգորյանը վստահեցրեց, որ Սևանում կա ձուկ, ընդ որում` ոչ մանրաձուկ։

«Պաշարներն ուսումնասիրվել են։ Անցյալ տարի արդյունագործական պաշարն ընդհանուր 750 տոննայի չափ էր գնահատվել, այս տարի` մոտ 700։ Բայց սիգի ընդհանուր պաշարը մոտ 3000 տոննա է»,– ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+