Կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել Իրանում։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
«Հաստատվել է COVID-19-ի երեք հոսպիտալացված հիվանդների առկայությունը Կումում և Արակում», — հետևում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից:
Բոլոր երեք վարակվածները իրանցիներ են։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Իրանի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսով վարակվելու երկու դեպքի մասին։ Իսկ արդեն այսօր՝ փետրվարի 20-ին, հայտնի դարձավ, որ նրանք մահացել են հիվանդանոցում։ Երկու հիվանդներն էլ տարեց էին։
Իրանի առողջապահության նախարարությունը հետաքննություն է վարում պարզելու համար երկրի երկու քաղաքացիների վարակման ուղիները: Հայտնի է, որ նրանք չեն շփվել Չինաստանի քաղաքացիների կամ այդ երկրից ժամանած մարդկանց հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







