Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններում տարբեր քաղաքական հայացքների կողմնակիցների մասնակցությունը խոսում է այն մասին, որ երկրի ժողովուրդը ցանկանում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Տարբեր նախասիրություններով և հայացքներով մարդկանց ներկայությունը կարևոր ցուցանիշ է միջազգային հանրության համար, որը խոսում է այն մասին, որ երկրի ժողովուրդը ցանկանում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը», — ասել է նա՝ ընտրատեղամասից դուրս գալուց հետո: Նախարարին մեջբերում Է ISNA գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությունը ցույց է տվել, որ տարբեր հայացքներով մարդիկ պատրաստ են հակազդել ԱՄՆ-ի պետական ահաբեկչությանը:
«Ընտրությունները մեր երկիրն ամրապնդելու լավագույն միջոցն են», — հավելել է նա:
Ուրբաթ Իրանում սկսվել է Մեջլիսի ընտրությունների քվեարկությունը։
Մեջլիսը միապալատ խորհրդարան Է Իրանում, որն ընտրվում է քվեարկությամբ և բաղկացած է 290 պատգամավորից։ Ժողովրդի ընտրյալների լիազորությունների ժամկետը կազմում է չորս տարի է, ընդ որում՝ նոր ընտրություններ պետք է անցկացվեն մինչև նախորդ գումարման պատգամավորների լիազորությունների ավարտը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







