1980-ական թթ․ ամենահայտնի երգերից մեկի դասական տեսանյութը միայն վերջերս առանձնակի կարևորություն ստացավ․ նորվեգական A-Ha խմբի «Take On Me» տեսանյութը գերազանցել է 1 մլրդ դիտումը Youtube-ում։ Այս մասին հաղորդում է ET Canada-ն։
Այդ երաժշտական տեսահոլովակը 1984թ․ պատկերազարդվեց MTV-ի եթերում և ուներ լիովին յուրօրինակ տեսք․ կենդանի հերոսներին փոխարինում էին ձեռքով նկարված հերոսները կադրը կադրի հետևից։ Ինչպես նշում է Deadline-ը, 4 րոպե տևողության այդ հոլովակի ստեղծման համար պահանջվել է 16 շաբաթ։
Նշենք նաև, որ երկար տարիների ընթացքում եղել են այդ հոլովակի շատ նմանակումներ, ընդ որում շատերը թողարկում էին A-Ha հոլովակի իրենց տարբերակները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






