Իրաքի իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ COVID-2019 կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Որոշումն ընդունվել է օրն այն բանից հետո, երբ Իրանում հայտարարվեց կորոնավիրուսից մահվան 2 դեպքի մասին։ Դրանից հետո Իրանում նաև ավելացավ վարակվածների թիվը։
Իրաքի առողջապահության նախարարությունը նման միջոցառումների սահմանման անհրաժեշտությունը հիմնավորել է երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորահոսքով, որն ուխտագնացության սեզոնին հասնում մի քանի միլիոնի։ Բացի այդ, որոշումը պայմանավորած է կանխարգելիչ միջոցառումների ապահովման դժվարությամբ։
Երկրի իշխանությունները չեն փակում սահմանը Իրաքի այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան վերադառնալ Իրաք, սակայն վերադարձին նրանք պետք է ենթարկվեն երկշաբաթյա կարանտինային ռեժիմի։
Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են դեպի Իրան չվերթները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






