Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցով։ Այս մասին ուրբաթ հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնում իր աղբյուրին։
«Այո, մենք տեղյակ ենք, որ մեզ համապատասխան հարցում է ստացվել։ Սակայն այս պահին Թուրքիային ՀՕՊ հակահրթիռային համակարգերի մատակարարման հարցում որոշում չի կայացվել», — ամերիկացի պաշտոնյայի խոսքը մեջբերում է թուրքական գործակալությունը։
Նախօրեին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող էր Patriot մատակարարել՝ որպես Անկարային աջակցություն Իդլիբ նահանգում ծավալվող իրավիճակի պայմաններում:
Անկարան վերջին մի քանի տարիների ընթացքում բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ, սակայն դրանք այդպես էլ հաջողությամբ չեն պսակվել։ Թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ այս իրավիճակով պայմանավորված Հանրապետությունը ստիպված է եղել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերել՝ պաշտպանության ոլորտում իր պահանջները բավարարելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






