Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։
Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասվում է հեռագրում:
Նշենք, որ փետրվարի 19-ի երեկոյան գերմանական Հանաու քաղաքում Գերմանիայի 43-ամյա քաղաքացին կրակ է արձակել փողոցում քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է 11 մարդ, որից հինգը՝ Թուրքիայի քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






