Սիրիայի խորհրդարանը այսօր՝ փետրվարի 13-ին, կքննարկի և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը՝ հղում անելով Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհին:
Շաբաթաթերը հայտնում է, որ խորհրդարանը կքննարկի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձև։
Նշենք, որ Սիրիայի Հայ Դատի Հանձնախմբերն ու Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորները տարիներ ի վեր քանիցս ներկայացրել են Հայոց ցեղասպանության ամբողջական թղթապանակները Սիրիայի խորհրդարանին և նախագահական պալատին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







