«Նրանք, ովքեր սպառնալիքներ են գրում, կարող են լիովին չհասկանալ, որ սկսում են այլատյացության, չարության և ատելության շղթայական ռեակցիա, որն ի վերջո կարող է գործնական դրսևորում ստանալ»։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը՝ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը սկսել է սպառնալիքներ ստանալ սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման պատճառով: Ինչպես հաղորդել Է ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Իրինա Կասիմովան, թուրքական իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել անվտանգության ապահովման համար:
«Շատ մասնագետներ հիմա հիշում են, որ այն տեղեկատվական-քարոզչական իրավիճակը, որը ստեղծվել է վերջին օրերին, հիշեցնում է հինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած իրավիճակը, և մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչով ավարտվեց դա», — ասել է դեսպանը: Սպառնալիքներն ու վիրավորանքները նա անվանել է «անթույլատրելի»։
Ալեքսեյ Երխովը նշել է, որ սպառնալիքներ շարունակում են ստանալ, բայց միևնույն ժամանակ «ռուսական արտասահմանյան հաստատությունների անվտանգության թեմայի և ընդհանրապես Ռուսաստանի շուրջ տեղեկատվական տարածությունը, վերջին ժամերին էապես մաքրված է»:
Երխովն արդյունավետ է համարել թուրքական կողմի՝ ՌԴ դեսպանատան պահպանությունն ուժեղացնելու միջոցառումները։
«Իհարկե, դեսպանին հսկում են, դեսպանի անվտանգությունն ապահովված է։ Բայց մենք չենք կարող հսկել մեր արտասահմանյան բոլոր աշխատակիցներին», — ասել է նա։
Թուրքիայում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը հիշեցրել է, որ նման հարցերում հարկավոր է «ծայրահեղ զգուշավորություն և ծայրահեղ նրբանկատություն», քանի որ չի կարելի թույլ տալ ժողովուրդների միջև ատելության հրահրում:
«Դա կարևոր է նաև այն պատճառով, որ նման հասարակական մթնոլորտը կարող է հանգեցնել նրան, որ սպառնալիքի տակ կհայտնվի թուրք-ռուսական հարաբերությունների ողջ կառույցը։ Սա մեր երկրների և ժողովուրդների համար շատ մեծ, շատ կարևոր փոխկապակցվածության համալիր է, որը վերջին տարիների ընթացքում տքնաջան կառուցվել է տասնյակ հազարավոր մարդկանց ջանքերով վերևից ներքև՝ սկսած մեր նախագահներ Վլադիմիր Պուտինից և Թայիփ Էրդողանից, ովքեր անձնական մեծ ներդրում են ունեցել վերջին շրջանում երկկողմ կապերի զարգացման գործում: Մեր երկրները պետք են միմյանց, մեր երկրները փոխադարձ հետաքրքիր են, և մենք այդ ներուժը պետք է պահպանենք և բազմապատկենք», — ամփոփել է Ալեքսեյ Երխովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







