Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:54

ԱՄՆ-ի հրապարակած «Դարի գործարքը» ապակայունացնող գործոն է տարածաշրջանի համար. Լավրով

Վաշինգտոնի կողմից Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման ծրագիրը, այսպես կոչված, «դարի գործարքը», ապակայունացնող գործոն է մերձավորարևելյան տարածաշրջանի համար: Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի մերձավորարևելյան կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին հղած ուղերձում, որն ընթերցել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՏԱՍՍ-ը։

«Մերձավորարևելյան մի շարք պետություններ շարունակում են անցնել լուրջ փորձությունների միջով, որոնք պայմանավորված են ազգերին խորթ արժեքներ ու զարգացման մոդելներ պարտադրելու փորձերով, այդ թվում ՝ ուժային ճանապարհով։ Այսօր արհեստականորեն մեծանում է լարվածությունը Պարսից ծոցի գոտում։ Լուրջ ապակայունացնող գործոն է հունվարի վերջին հրապարակված, այսպես կոչված, «դարի գործարքի» քաղաքական մասը», — ասված է ուղերձում։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն ելնում է նրանից, որ ողջ Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն կարելի է ապահովել միայն միջազգային իրավունքի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

«Այդ սկզբունքների հիման վրա հաջողվել է պահպանել սիրիական պետականությունը, ծանրակշիռ հաջողությունների հասնել ահաբեկչության դեմ պայքարում, գործարկել միջսիրիական քաղաքական գործընթացը», — շարունակել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ակնհայտ է, որ էսկալացիայի դադարեցման լավագույն միջոցը նոր հակամարտությունների կանխմանն ուղղված աշխատանքն է», — ընդգծել է Լավրովը: Նա հավելել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանը «հանդես է գալիս Պարսից ծոցի տարածաշրջանում հավաքական անվտանգության և համագործակցության ամբողջական մեխանիզմի ձևավորման օգտին»:

Նախարարի խոսքով՝ ՌԴ-ի առաջարկությունները ամփոփված են համապատասխան հայեցակարգում։

«Համոզված ենք, որ դրանց հետևողական իրականացումը թույլ կտա հիմք դնել մերձավորարևելյան տարածաշրջանում փոխադարձ վստահության համար», — նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ այսօրվա խորհրդաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+