Ռուսաստանը այսօր՝ փետրվարի 19-ին, հայտարարել է, որ վաղվանից փակելու է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար` կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու համար: Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է 1tv.ru-ն։
ՌԴ-ն այսօր արդեն դադարել է ընդունել հրավերների ձևակերպման փաստաթղթերը, իսկ վաղվանից Չինաստանի անձնագրերով մարդիկ կդադարեն մտնել երկիր։
Միաժամանակ, ռուս համաճարակաբանները հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ վերջին տվյալների համաձայն՝ վիրուսը վտանգավոր չէ առողջական այլ խնդիրներ չունեցողների համար և բարդություններ են գրանցվում առավելապես քրոնիկ հիվանդություններով տառապողների մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






