Իրանի կառավարությունը հաստատեց կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը։
«Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է եղել»,-այս մասին թվիթթերի իր միկրոբլոկում գրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանում կորոնավիրուսի կասկածներով հոսպիտալացվել է 2 անձ։
Նշենք, որ այս պահի տվյալներով կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճում է ոչ միայն Չինաստանում, այլև՝ Չինաստանի սահմաններից դուրս։ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը կազմել է 1011: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով South China Morning Post թերթի կայքում զետեղված տվյալները:
Չինաստանում զոհերի թիվը հասել է 2004-ի, այս ողջ ընթացքում բուժվել է ավելի քան 14․3 հազար մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






