Պեկինից Ադրբեջան վերադարձած 2 երիտասարդ կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է regionmonitor.com-ը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկը 26-ամյա ուսանող է, որը սովորում է Պեկինում, իսկ մյուսը` Ադրբեջանի 22-ամյա քաղաքացի է, որը աշխատել է Չինաստանում:
Վերջինս Ադրբեջան է վերադարձել փետրվարի սկզբին, իսկ մինչ այդ եղել է Մոսկվայում, Ստամբուլում և Թբիլիսիում: Նա հոսպիտալացվել է բարձր ջերմության պատճառով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։ 2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







