Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:44

«Մաքուր Արցախ» խորագրով մրցույթ. մաքրիր տարածք՝ ստացիր նվերներ

«Մաքուր Արցախ» խորագրով մրցույթ. մաքրիր տարածք՝ ստացիր նվերներ

Մաքուր Արցախ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված, և, հաշվի առնելով Արցախի մաքրությունը հասարակական նախաձեռնության միջոցով ապահովելու կարևորությունը, ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 24-ին հայտարարել է «Մաքուր Արցախ» վերտառությամբ մրցույթ: Այն տեղի կունենա «Challenge» ձևաչափով, երբ մի մասնակից թիմը կատարում է մրցույթի կանոններով նախատեսված աշխատանքի իր բաժինը, դրա մասին համացանցում տեսաուղերձով է հանդես գալիս և կոչ անում մյուս թիմերին նույնպես մասնակցել մրցույթին:

Կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նախաձեռնության նպատակը բնապահպանական հարցերը ուշադրության կենտրոնում պահելն է, իսկ ընտրված ձևաչափը նպատակ ունի ավելի շատ մարդկանց ներգրավել շրջակա միջավայրի մաքրության խնդրին: Արթուր Հայրապետյանի խոսքով՝ մրցույթը պարբերական բնույթ է կրելու. Առաջին փուլը կտևի մինչև Նոր տարի: Արթուր Հայրապետյանը հավելել է նաև, որ նախաձեռնությանն արդեն արձագանքել են մի շարք երիտասարդներ, իսկ արտասահմանում ապրողները պատրասակամություն են հայտնել նյութական աջակցություն ցույց տալ:

Մրցույթին մասնակցելու կանոններն են՝

Ընտրել տարածքը, լուսանկարել այն` «մինչև» և «հետո» տարբերակով, թիմով կատարել մաքրում, նկարահանել մաքրման պրոցեսը (նախընտրելի է տեսանկարահանել)։ Մաքրած տարածքի և հավաքած աղբի նկարահանված նյութը տեղադրել համացանցում (կամ՝ ուղղակի սոցիալական ցանցերում, կամ՝ տեսապորտալներում, այդ դեպքում հղումը տեղադրելով սոցիալական ցանցերում), պարտադիր նշելով սահմանված հեշթեգը՝ #MaqurArtsakh և ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնության» էջը (չնշելու դեպքում տվյալ անձը մրցույթին չի մասնակցելու)։

I տեղը որոշվում է նկարահանված նյութի հավանումների քանակով (like) և պարգևատրվելու է Iphone 7 տեսակի բջջային հեռախոսով:

II տեղը որոշվում է պատահականության սկզբունքով և պարգևատրվելու է Samsung A 40 տեսակի բջջային հեռախոսով:

III տեղ զբաղեցրած թիմը որոշվելու է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնության» ՀԿ-ի Խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողովը և պարգևատրվելու է Samsung J 10 տեսակի բջջային հեռախոսով:

Մրցույթին մասնակից մյուս թիմերին ևս, խրախուսելու համար, հովանավորների կողմից սահմանվելու են հատուկ անվանակարգեր։

Challenge-ին մասնակցողների ուղերձն է՝

Ողջույն։ Իմ թիմը միացել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Մաքուր Արցախ» չելենջին և ներկայացնում է իր մաքրած տարածքը «մինչև» ու «հետո»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+