Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019 թ. Գյումրի քաղաքում կմեկնարկեն «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան կառուցման աշխատանքները:
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը նշել է, որ ծննդատան կառուցման գաղափարն առաջացել է Ժնևում Վարտան Սիրմակեսի հետ հանդիպման ժամանակ և ստացել առջարկ իրագործել այդ ծրագիրը։
Ծննդատան կառուցման վերաբերյալ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
«Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում»,- նշել է Արսեն Թորոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






