Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:19

Արսեն Թորոսյանը կոչ է անում Մանե Թանդիլյանին սիրողականության մակարդակից մի փոքր դուրս գալ

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում հարցապնդման ժամանակ Լուսավոր Հայաստան Կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսել է քաղցկեղով հիվանդացության մասին, որին անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում։

Արսեն Թորոսյանը, մասնավորապես, գրել է. «Իհարկե պոպուլիզմին տուրք տալը ավելի հեշտ ճանապարհ է, քանի որ շատ ինտելեկտուալ ջանք չի պահանջվում դրա համար, բայց տիկին Թանդիլյանին կոչ եմ անում գոնե սիրողականության մակարդակից մի փոքր դուրս գալ նման պնդումներ անելիս, որպեսզի արձագանքը անսպասելի չլինի։

Տեղյակ են օրինակ տիկին Թանդիլյանը և նրա մյուս կուսակցական ընկերները մի պարզ բան, որ քաղցկեղը որպես այդպիսին մի հիվանդություն չէ և որ այդ տարբեր հիվանդությունները տարբեր առաջացման մեխանիզմներ ունեն, թե՞ կրկին ականջահաճո է հավաքել բոլորը մի կաթսայում և ամպագորգոռ հայտարարություններ անել:

Տիկին Թանդիլյան, օրինակ երբևէ լսել եք, որ մաշկի մելանոմայի, ամենամահաբեր «քաղցկեղներից» մեկի ռիսկի ամենամեծ գործոնը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, կամ որ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառը վիրուսն է: Դժվար թե լսած լինեիք կամ էլ ձեռնտու չէ փաստերով խոսելը:

Փոխանցեք նաև Ձեր գործընկերներին, որ այդ տարեկան հազարավոր չարորակ նորագոյացությունների դեպքերից մոտ 2.000-ը շնչառական ուղիների ու թոքերի քաղցկեղն է, որի ամենամեծ ռիսկի գործոնը ծխախոտի ծուխն է, որի օգտագործման նվազեցմանն ուղղված մեր օրենքին Ձեր երկու գործընկերները տնտեսական հանձնաժողովում ԴԵՄ քվեարկեցին` պաշտպանելով ծխախոտային արդյունաբերության կողմից օր ու գիշեր թմբկահարվող մի կեղծ թեզ, թե օրենքը տնտեսական վատ հետևանքներ է բերելու: Մի քանի ընկերության համար վատ տնտեսական հետևանքներ կլինեն, իսկ երկրի համար՝ ոչ։ Հուսով եմ քվեարկության և այդ ընկերությունների շահերի համընկնումը պատահական է»։

Նախարարն իր խոսքը եզրափակել է մի փոքրիկ հուշումով . «Շրջակա միջավայրի գործոնները, այդ թվում Ձեր կողմից նշված ծանր մետաղները ուժեղ ազդեցություն ունեն նաև սրտանոթային և նյարդային համակարգերի վրա: Ճիշտ է դրանք այդքան էլ լավ չեն հնչում պոպուլիզմի համար, սակայն մյուս անգամ ավելի պետքական թվեր կարող եք հնչեցնել: Ավելին, այդ ծանր մետաղները կարող են բնականորեն ավել լինել հողում և ջրում` կախված տեղանքից նույնիսկ առանց բաց մետաղական հանքերի շահագործման»:

Նախարարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում քաղցկեղի տարածվածության քարտեզը` հիմնված պաշտոնական տվյալների վրա, ըստ որի՝ Հայաստանը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ Եվրոպայում առաջին տեղում չէ այս ցուցանիշով։ «Չտրվե՛նք դեղին մամուլին ու կեղծ կայքերին, իսկ այնուհետև կխոսենք այս թեմայի մասին ավելի մանրամասն»,-գրել է նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+