Անցնել բովանդակությանը
Երկուշաբթի, Նոյեմբերի 23
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+10°
  • Սևան+2°
  • 360.35 ▼ −0.18
  • 395.09 ▼ −0.09
  • 4.39 ▼ −0.01
  • 139.10 ▲ +0.06
Երկուշաբթի, Նոյեմբերի 23 19:05

Ստրասբուրգում կցուցադրվի հայ ընտանիքի հուշերի հիման վրա ստեղծված ներկայացում

armenian family story-theatre
Agnès Giniaire, Barefoot Memories Performance

Դեկտեմբերի 2–4-ը Ստրասբուրգի TAPS Laiterie թատրոնում կներկայացվի «Ոտաբոբիկ» (Pieds nus – Votke bobik) ներկայացումը, որի հիմքում Դիարբեքիրում ծնված և Ֆրանսիայի Բելֆոր քաղաքում կյանքն ավարտած Հակոբ Զուռնաջյանի պատմությունն է, հայտնում է թատրոնի կայքը։

Ներկայացման հեղինակ և դերակատար Անյես Գինյարը բեմում պատմում է իր պապի կյանքի մասին՝ հիմնվելով դպրոցական տետրում պահպանված հուշերի վրա։ Դրանք գրի է առել նրա մայրը՝ Աննան, իր հոր պատմածների հիման վրա։

99 էջից և 17 գլխից բաղկացած ընտանեկան փաստաթուղթը միավորում է երեք սերունդների պատմությունները։ Ներկայացման ընթացքում Գինյարը դիմում է նաև արխիվային նյութերին, ընտանեկան վկայություններին և մոր՝ Աննա Գինյար-Զուռնաջյանի ձայնագրություններին։

Թատրոնի ներկայացմամբ՝ անձնական հիշողությունների միջոցով բացահայտվում է անցյալ դարի պատմական ողբերգություններից մեկի հետ առնչվող ընտանեկան պատմությունը։ Ներկայացման մեջ հնչում են նաև հայերեն բառեր՝ որպես մանկության և ընտանեկան հիշողության մաս։

Բրյուսելի Basalte թատերախմբի ներկայացման ռեժիսորն է Ժան-Գաբրիել Վիդալ Վանդրուան։

Դեկտեմբերի 2-ին և 3-ին ներկայացումները կսկսվեն ժամը 19։00-ին, դեկտեմբերի 4-ին՝ 20։30-ին։ Ներկայացման տևողությունը 1 ժամ 15 րոպե է, այն նախատեսված է 15 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+