Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 21
Երևան +16°
  • Երևան+16°
  • Գյումրի+11°
  • Վանաձոր+13°
  • Կապան+17°
  • Սևան+9°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Շաբաթ, Նոյեմբերի 21 19:34

Մահացել է Bulgari ոսկերչական ընկերության նախկին փոխնախագահ Պաոլո Բուլգարին

Մահացել է Bulgari ոսկերչական ընկերության նախկին փոխնախագահ Պաոլո Բուլգարին
Paolo Bulgari, Bulgari jewelry company co-founder's grandson

Իտալացի ոսկերիչ և գործարար, Bulgari ոսկերչական ընկերության նախկին փոխնախագահ Պաոլո Բուլգարին մահացել է Հռոմում՝ 89 տարեկանում, հայտնում է Il Sole 24 Ore-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։

Ընտանիքը Բուլգարիին անվանել է «մեր ժամանակների մեծագույն ոսկերիչը»։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հռոմի Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե բազիլիկում։

Բուլգարին ծնվել էր 1937 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նա Bulgari ընկերության հիմնադիր Սոտիրիո Բուլգարիի թոռն էր։ Վերջինս 1884 թվականին Հռոմում բացել էր իր առաջին ոսկերչական արհեստանոցը, որը հետագայում վերածվել էր միջազգային ճանաչում ունեցող ընկերության։

Պաոլո Բուլգարին 1987 թվականին դարձել էր ընկերության փոխնախագահը, իսկ նրա եղբայր Նիկոլան ստանձնել էր նախագահի պաշտոնը։ Այդ ժամանակահատվածում Bulgari-ն ընդլայնել էր գործունեությունը՝ ոսկերչական իրերից բացի սկսելով արտադրել ժամացույցներ, աքսեսուարներ, կաշվե իրեր և օծանելիք։

Ընկերությունը միջազգային շուկայում ընդլայնվել էր 1970-ական թվականներից՝ խանութներ բացելով Նյու Յորքում, Փարիզում, Ժնևում և Մոնտե Կառլոյում։ Bulgari-ի ոճի առանձնահատկություններից են գունավոր թանկարժեք քարերը, դեղին ոսկին և անտիկ մոտիվները։

Պաոլոն և նրա եղբայր Նիկոլան 2013 թվականին ներգրավվել էին հարկերից խուսափելու վերաբերյալ քննության մեջ։ Նրանք հերքել էին մեղադրանքները։ Հռոմի դատարանը 2018 թվականի ապրիլին արդարացրել էր եղբայրներին և գործով մյուս անձանց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  5. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  6. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+