Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 19
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+12°
  • Կապան+16°
  • Սևան+5°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Հինգշաբթի, Նոյեմբերի 19 13:53

Հայաստանը ՎԶԵԲ-ից 19,6 մլն եվրոյի վարկ կներգրավի անցակետերի արդիականացման համար

VZEB Hayastan

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ սահմանային անցակետերի արդիականացման և նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման նպատակով 19,6 մլն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։ Նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Որոշման հիմնավորմամբ՝ Հայաստանը նաև տեխնիկական աջակցության 543 հազար եվրոյի դրամաշնորհ կստանա։

Վարկը կտրամադրվի երկու մասնաբաժնով։ Առաջին մասնաբաժնի 15,6 մլն եվրոն կուղղվի սահմանային անցակետերի համար սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը, իսկ երկրորդը՝ մաքսային լաբորատորիայի ստեղծմանը։

Լաբորատորիայի ֆինանսավորման նախնական ծավալը կազմում է 4 մլն եվրո և վերջնականապես կսահմանվի իրագործելիության ուսումնասիրության արդյունքներով։

Ծրագրի շրջանակում սահմանային անցակետերը կհամալրվեն ժամանակակից ռենտգեն սարքավորումներով, մաքսային հսկողության ձեռքի սարքավորումներով, կշեռքներով և այլ տեխնիկական միջոցներով։ Նախատեսվում է նաև թվայնացնել և կատարելագործել մաքսային ընթացակարգերը։

Ծրագրով նախատեսվում են նաև ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության լուծումներ, երկաթուղային ենթակառուցվածքների և մոնիթորինգի սարքավորումների ռիսկերի նվազեցման, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտի լիցքավորման կայանները գերտաքացումից և ջրային վնասներից պաշտպանելու միջոցառումներ։

Առաջին մասնաբաժնի շրջանակում աշխատանքները նախատեսվում է ավարտել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում, իսկ երկրորդի շրջանակում՝ համապատասխան պարտավորության ստանձնման օրվանից երեք տարվա ընթացքում։

Կառավարությունը ֆինանսների նախարարին հանձնարարել է կազմակերպել ՎԶԵԲ-ի հետ վարկային համաձայնագրի ստորագրումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  4. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+