Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:56

Պրահայում գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել

Спасатели на месте столкновения поездов в Праге
Լուսանկարը՝ Պրահայի հրշեջ-փրկարարական ծառայություն (HZS hl. m. Prahy)

Պրահայի երկաթուղային գլխավոր կայարանի մոտ նոյեմբերի 17-ի առավոտյան երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել, նրանցից չորսի վիճակը ծանր է, հայտնում է Չեխիայի հրշեջ-փրկարարական ծառայությունը։

Տուժածներից 12-ն ստացել են միջին ծանրության, 30-ը՝ թեթև վնասվածքներ։ Ծանր տուժածների թվում են երկու գնացքի մեքենավարները։

Վթարը տեղի է ունեցել Պրահա-3 շրջանում՝ Սեյֆերտովա փողոցի վրայով անցնող երկաթուղային կամրջի վրա։ Գնացքներից մեկն ուղևորվում էր Միլովիցե, մյուսը գալիս էր Մլադա Բոլեսլավից։

Փրկարարների տվյալներով՝ գնացքները բախվել են ցածր արագությամբ, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել առավել ծանր հետևանքներից։

Չեխիայի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկը հայտարարել է, որ, նախնական վարկածով, գնացքներից մեկը, հնարավոր է, չի կանգնել լուսացույցի արգելող ազդանշանի դիմաց։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է եզրակացնել՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է, թե մարդկային գործոնը։

Բախումը խափանել է երկաթուղային հաղորդակցությունը Պրահայի մի շարք ուղղություններով։ Գնացքների երթևեկությունը մասամբ վերականգնվել է ժամը 9:00-ից հետո։

Վթարի հանգամանքները պարզում են ոստիկանությունն ու երկաթուղային տեսչությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+