Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ 20 մլն դրամ կաշառքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնյաներ, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեի տվյալներով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն դրամ (մոտ 52 000 դոլար) կաշառք ստանալու և տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ։
Ձերբակալվածների թիվը և նրանց ինքնությունը չեն հրապարակվել։
Այսօր ավելի վաղ ՀԿԱԾ-ն հայտնել էր, որ գերատեսչության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







