Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:59

Հայաստանն ու Ռուսաստանը մշակութային համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանն ու Ռուսաստանը մշակութային համագործակցության ծրագիր են ստորագրել
ԿԳՄՍ

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027–2029 թվականների ծրագիրը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։

Ծրագիրը ստորագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հանդիպումից հետո։ ՌԴ մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ համագործակցությունը նախատեսում է երկու երկրներում մշակույթի օրերի անցկացում, թատերական հյուրախաղերի կազմակերպում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում թանգարանային, գրադարանային, կրթական և կինոյի ոլորտներում։

Տրետյակովյան պատկերասրահը պատրաստում է նկարիչ Հարություն Կալենցի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցադրությանը կներկայացվեն գործեր Հայաստանի ազգային պատկերասրահից, Ժամանակակից արվեստի թանգարանից և մասնավոր հավաքածուներից։

Երկու նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 9–16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։ Ծրագիրը Մոսկվայում բացվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Օֆլայն» ներկայացմամբ։

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին անցկացվել էին Երևանում և Գյումրիում։ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բացմանը ելույթ էին ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Ծրագրի շրջանակում երկու քաղաքներում էլ հանդես էր եկել «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի ակադեմիական մեծ երգչախումբը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+