ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։
Al-monitor-ի տվյալներով՝ Թրամփը հանդիպմանը մտադիր է բարձրացնել երեք երկրների միջուկային սպառազինությունների կրճատման հարցը։ Associated Press-ի հաղորդմամբ՝ օրակարգում է նաև Իրանի դեմ պատերազմին առնչվող հարցերի քննարկումը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18–19-ին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Սի Ծինփինը կնախագահի հանդիպումը և հանդես կգա ելույթով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







