«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության Գյումրու ցանցի պետ, Facebook-ում հայտնել է Սարուխանյանը։
Նրա խոսքով՝ նշանակման հրամանը ստորագրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Սարուխանյանը հայտնել է, որ եռամսյա դադարի ընթացքում աշխատանքի տարբեր առաջարկներ է ստացել մասնավոր հատվածից, ինչպես նաև պետական և համայնքային կառավարման ոլորտներից։
«Սակայն նախընտրել եմ գործունեությունս շարունակել Գյումրիում՝ ծառայելով իմ քաղաքին ու գյումրեցիներին»,- գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







