ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ բյուջեի աճին զուգահեռ մեծանում են նաև քաղաքացիների կարիքներն ու ակնկալիքները։
«Բյուջեն ընդհանրապես շատ երբեք չի լինում։ Աշխարհում երբեք գոյություն չի ունեցել և գոյություն չի ունենալու մի երկիր, որը կանգնի, ասի՝ գիտե՞ք ինչ, իմ բյուջեն շատ է։ Եվ հետևաբար, ինչքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են կարիքները, ծախսերը և ակնկալիքները»,- հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանի տվյալներով՝ 2025 թվականին պետությունը քաղաքացիներին վերադարձրել է 95 մլրդ դրամ (մոտ 263 մլն դոլար) եկամտային հարկ, իսկ 2026 թվականին վերադարձված գումարն արդեն հասել է 78,6 մլրդ դրամի (մոտ 217 մլն դոլար)։ Վերադարձի հիմնական ուղղություններից մեկը հիփոթեքային վարկերի ծրագիրն է։
Վարչապետը հիշեցրել է, որ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսված են շուրջ 3,6 տրլն դրամ (մոտ 10 մլրդ դոլար)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





