Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+4°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 00:12

Դատարանը մեղմացրել է կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատիժները

gevorg nersisyan

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով երկու տարվա փորձաշրջան։ Նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի պատժի կրումը դատարանը հետաձգել է մինչև նրա երեխայի վեց տարին լրանալը։

Դատավճիռը նոյեմբերի 12-ին հրապարակել է դատավոր Գևորգ Մանուկյանը։

Ներսիսյաններին դատարանը մեղավոր էր ճանաչել Վաղարշապատի համայնքային ընտրությունների ժամանակ մի խումբ անձանց կողմից նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։

Գևորգ Ներսիսյանի նկատմամբ դատարանը նշանակել է երեք տարվա ազատազրկում։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած վեց ամիսն ու ինը օրը՝ վերջնական պատժաչափը կազմել է երկու տարի հինգ ամիս և 25 օր։ Դատարանը որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով երկու տարվա փորձաշրջան։

Համբարձում Ներսիսյանը նախկինում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։

Նոր դատավճռով դատարանը վերացրել է նախորդ պատժի պայմանական չկիրառումը և նոր պատժին մասնակիորեն գումարել նախկին դատավճռով նշանակված պատժից մեկ տարին։

Արդյունքում Համբարձում Ներսիսյանի վերջնական պատիժը կազմել է երեք տարի հինգ ամիս և 25 օր ազատազրկում։ Դատարանը դրա կրումը հետաձգել է մինչև նրա երեխայի վեց տարին լրանալը։

Դատապարտյալները փորձաշրջանի ընթացքում պարտավոր են առանց լիազոր մարմնի համաձայնության չլքել Հայաստանը և տեղեկացնել բնակության վայրի փոփոխության մասին։ Վերահսկողությունն իրականացնելու է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը։

Վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը կպահպանվեն մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո կվերացվեն։

Դատավճիռը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում այն կարող են բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

Դատարանը հոկտեմբերի 8-ին մեղավոր էր ճանաչել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։

Դատարանի հաստատած հանգամանքների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին Ոսկեհատ գյուղում Ներսիսյանները «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Ղազարյանից պահանջել էին դադարեցնել նախընտրական քարոզչությունը։ Դրանից հետո Ղազարյանը դադարեցրել էր քարոզչական նյութերի տարածումը և հեռացել հանդիպման վայրից։

Ներսիսյանները ձերբակալվել էին 2025 թվականի նոյեմբերին։ Դատարանը 2026 թվականի փետրվարին կալանքը փոխարինել էր տնային կալանքով, իսկ մայիսին խափանման միջոցը մեղմացրել՝ մինչև վարչական հսկողություն։

Պաշտպանական կողմը վիճարկել էր մեղադրանքը՝ պնդելով, որ միջադեպի տեսագրությունը չի հաստատում հանցագործության կատարումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+