Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 20:57

ԵՄ-ի լռությունը կանաչ լույս է տալիս իշխանություններին․ Աղաջանյան

Dzyunik Aghajanyan

Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել է, որ եվրոպական կառույցների լռությունը, իր գնահատմամբ, Հայաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս շարունակել մարդու իրավունքների խախտումները։ Նա այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան և քաղաքական հետապնդումների թեմայով ասուլիսին։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ կապված նման դեպքերի կրկնությունը կանխելու հնարավորության հետ, Աղաջանյանը նշել է, որ քաղաքացիները նախևառաջ պետք է պատասխանատվություն պահանջեն սեփական պետությունից, սակայն միջազգային կառույցները նույնպես ունեն մարդու իրավունքների պաշտպանության վերահսկողական մեխանիզմներ։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը միջազգային պայմանագրերով պարտավորություններ է ստանձնել և դրանց կատարման վերաբերյալ պարբերաբար զեկույցներ է ներկայացնում։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող մեխանիզմներին բողոքներ ու այլընտրանքային գնահատականներ փոխանցելը կարող է նպաստել պետության գործողությունների վերահսկողությանը։

Միաժամանակ Աղաջանյանը քննադատել է եվրոպական կառույցների արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Եթե նախկինում մի մազաչափ անգամ մեր պարտավորություններից շեղում էինք արձանագրում, նրանք այսպես խոշորացույց առած և բողոքի նոտաներով բոլոր դռները թակում էին, իսկ հիմա մենք տոտալ լռություն ենք տեսնում»,- ասել է նա։

Նախկին դեսպանի գնահատմամբ՝ այդ լռությունը պայմանավորված է եվրոպական կառույցների քաղաքական նպատակահարմարությամբ և ավելի լայն ծրագրերով։

«Հանդուրժում են նման վարվելակերպ և ոչ միայն հանդուրժում են, այլև շատ հաճախ կանաչ լույս են տալիս իրենց այդ կարճաժամկետ ծրագրերը կամ նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է Աղաջանյանը։

Նա այս համատեքստում անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Եվրամիության ներկայացուցչությանն ուղղված դիմումին՝ ընդգծելով, որ միջազգային կառույցներին դիմելը կարևոր է իշխանությունների գործողությունների նկատմամբ վերահսկողություն ապահովելու տեսանկյունից։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, պատասխանելով Armenia Today-ի՝ Գևորգյանին ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության մակարդակը չպետք է զիջի քաղաքացիական բուժհաստատություններում տրամադրվող օգնությանը։

«Հստակ ստանդարտներ կան, որոնց համաձայն՝ ՔԿՀ-ներում բժշկական օգնությունը պետք է լրիվ նույնը լինի, ոչ պակաս, քան քաղաքացիական հիմնարկներում»,- ասել է Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ եթե հիվանդանոցներում և բժշկական կենտրոններում մշտապես հերթապահ բժիշկ կա, ապա նույն սկզբունքը պետք է գործի նաև քրեակատարողական հիմնարկներում։

Ալավերդյանը շեշտել է նաև յուրաքանչյուր պաշտոնատար անձի անհատական պատասխանատվության կարևորությունը։ Նախկին ՄԻՊ-ի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատվությունը պետությանն է, իսկ միջազգային դատական և քվազիդատական մեխանիզմները լրացուցիչ դեր են կատարում և չեն փոխարինում պետական մարմիններին։

Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա մահից հետո ընդդիմադիր 13 քաղաքական նրա մահվան պատասխանատու է համարել իշխանություններին։ Դատարանը Գևորգյանին կալանավորել էր ՏԻՄ ընտրություններից առաջ՝ ենթադրյալ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նա չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գործը համարում էր քաղաքական։

Գևորգյանի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել, մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չէ։ Պաշտոնական տվյալներով՝ նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Փաստաբանական թիմի պնդմամբ՝ բժիշկներին թույլ են տվել մուտք գործել ՔԿՀ Գևորգյանի մահվանից հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+