Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 02:14

Այվազովսկու՝ նախկինում չցուցադրված կտավն առաջին անգամ աճուրդի կհանվի

Այվազովսկու՝ նախկինում չցուցադրված կտավն առաջին անգամ աճուրդի կհանվի

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ նախկինում հանրությանը չներկայացված «Յալթայի ծոցը» կտավը դեկտեմբերին առաջին անգամ աճուրդի կհանվի Նյու Յորքում՝ 600-800 հազար դոլար գնահատված արժեքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բրիտանական Sotheby’s աճուրդի տանը։

Կտավը կներկայացվի Նյու Յորքի մասնավոր A La Vieille Russie պատկերասրահի հավաքածուի մի մասի վաճառքի շրջանակում։

Sotheby’s-ի տվյալներով՝ «Յալթայի ծոցը» Այվազովսկու ուշ շրջանի Ղրիմի բնանկարների հաջողված օրինակներից է։ Մոտ մեկ մետր լայնությամբ կտավը չունի ենթաշրջանակ, իսկ հակառակ կողմում պահպանվել են նկարչի ստորագրությունն ու տարեթիվը։

Աճուրդի տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ կտավը Ռուսաստանից դուրս է բերվել մինչև 1917 թվականի հեղափոխությունը կամ դրանից կարճ ժամանակ անց։ 1920-ականներին այն արդեն գտնվել է Նորվեգիայի մասնավոր հավաքածուներից մեկում։

Հետագայում ստեղծագործությունը տասնամյակներ շարունակ պահվել է A La Vieille Russie պատկերասրահի պահեստում։ Այժմ այն առաջին անգամ կներկայացվի աճուրդում։

Այվազովսկին «Յալթայի ծոցը» նկարել է 1896 թվականին՝ իր 80-ամյակից մեկ տարի առաջ։ Նկարչի 80-ամյակը համընկել է նրա ստեղծագործական գործունեության 60-ամյակի հետ։

Կտավում Յալթան թաքնված է հրվանդանի հետևում, իսկ հեռվում երևում է Այ Պետրի լեռնազանգվածը։ Ձախ կողմում՝ հորիզոնին, Սև ծովից վեր է խոյանում Պարուս ժայռը։

Երկինքը ողողված է մայրամուտի մեղմ, տաք լույսով։ Ցանկալի արդյունքին հասնելու համար նկարիչը երկինքը պատկերել է մեկ աշխատանքային փուլում՝ նախապես նախաներկված մակերեսին արագորեն քսելով ներկի բարակ շերտեր։

Կոմպոզիցիայի կենտրոնում Ռուսաստանի կայսերական դրոշով երկկայմ նավ է։ Առաջին պլանում նավաստիները պարեն են բարձում նավակի մեջ։

«Նավն ու նավաստիները հետաքրքրություն և մասշտաբայնություն են հաղորդում կտավին։ Այվազովսկին միշտ եղել և մնացել է ռոմանտիկ նկարիչ, և նույնիսկ այս խաղաղ տեսարանում զգացվում է բնության ու մարդու միջև լարվածությունը։ Մարող արևն ու անհանգիստ ծովը հուշում են, որ այս փոքրիկ աշխատասեր մարդկանց դժվարին ճանապարհորդություն է սպասվում»,- պատմել են աճուրդի տանը։

A La Vieille Russie հավաքածուի աճուրդում կներկայացվի ավելի քան 300 առարկա՝ կապված նախահեղափոխական Ռուսաստանի և կայսր Նիկոլայ II-ի ընտանիքի հետ։ Դրանց ընդհանուր գնահատված արժեքը գերազանցում է 15 մլն դոլարը։

Աճուրդի կհանվեն Ֆաբերժեի աշխատանքներ, ոսկյա զարդատուփեր, նկարներ, սրբապատկերներ, ճենապակյա և արծաթյա իրեր, ինչպես նաև կայսերական կենցաղին առնչվող առարկաներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+