Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան (ՖԱՀՖ) և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հիմնել են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը, որի առաջին հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Կահիրեի միջազգային կինոփառատոնի շրջանակում։
Մրցանակը նպատակ ունի խթանելու կին ռեժիսորների ստեղծագործական նախաձեռնությունները և աջակցելու նրանց հեղինակային լիամետրաժ ֆիլմերի նախագծերի զարգացմանն ու առաջխաղացմանը։
Առաջին դափնեկիրը կընտրվի Cairo Film Connection-ի 12-րդ թողարկմանը ներկայացված կին ռեժիսորների նախագծերից։ Մրցանակը կհանձնվի նոյեմբերի 19-ին՝ Cairo Film Connection Awards Ceremony-ի ընթացքում։
«Ոսկե վարդ» մրցանակը ներառում է բրոնզաձույլ վարդի արձանիկ և դրամական պարգև։ Արձանիկի հեղինակը EVANI ապրանքանիշի հիմնադիր Արման Պողոսյանն է։ Մրցանակի միջազգային շնորհանդեսը նախատեսվում է 2027 թվականին՝ Կաննի կինոշուկայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







