Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+11°
  • Սևան+4°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 10:50

Գևորգյանը մահվանից առաջ կրծքավանդակի սուր ցավերից է բողոքել․ դիտորդական խմբի ղեկավար

Govirgyan

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից, «Ազատությանը» հայտնել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արման Սահակյանը՝ հղում անելով Գևորգյանի խցակիցների պատմածին։

Գևորգյանի մահից հետո դիտորդական խումբն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, զրուցել նրա խցակիցների և հիմնարկի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած հանգամանքները։

«Խցակիցները մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի առավոտյան նա գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից, ասել է, որ կրծքի հատվածում ունի այրոցներ: Խցակիցները տեղեկությունը փոխանցել են աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով, կանչել են հերթապահ բուժակին»,- պատմել է Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ բուժակը Գևորգյանին ներարկում է կատարել, և զուգահեռ շտապօգնություն են կանչել։

«Բժշկական աջակցությունը, ըստ խցակիցների, եղել է ներարկման տեսքով, կարծես թե ցավազրկման տեսանկյունից։ Շտապօգնության ժամանման պահին, խցակիցների փոխանցմամբ, նա դեռևս գիտակցություն է ունեցել, սակայն գտնվել է արդեն ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում»,- ասել է դիտորդական խմբի ղեկավարը։

Սահակյանը շեշտել է, որ քննությունը պետք է պարզի, թե ինչ դեղորայք են ներարկել Գևորգյանին։

Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բժիշկ կա, սակայն նա աշխատում է միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային ժամերին հերթապահում է բուժակը։

ՔԿՀ ղեկավարությունը դիտորդներին հայտնել է, որ Գևորգյանը հիմնարկ է ընդունվել հոկտեմբերի 22-ին և բուժզննություն անցել։ Ըստ ղեկավարության՝ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, իսկ Գևորգյանն առողջական խնդիրների մասին չի հայտնել։

46-ամյա Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նրան հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Գևորգյանը չէր ընդունել մեղադրանքը։

Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նրան հոկտեմբերին կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Գևորգյանը չէր ընդունել մեղադրանքը, իսկ կուսակցությունը քրեական հետապնդումը քաղաքական էր որակել։

Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա մահից հետո ընդդիմադիր 13 քաղաքական ուժ իշխանություններին մեղադրել է քաղաքական հետապնդումների մեջ։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքել էր քաղաքական հետապնդումների մասին պնդումները։ Նա հայտնել է, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել, և խոստացել է ուսումնասիրել մահվան հանգամանքները։ Գևորգյանի մահվան առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+