ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում քննարկել են երկկողմ համագործակցությունը, ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի ընթացքն ու տարածաշրջանային զարգացումները, հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումներին։
Մակրոնը հանդիպումը հնարավորություն է համարել քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը։ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը։
ՀՀ վարչապետը Ֆրանսիայում է՝ Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







