ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է, հայտնել է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նա տեղեկացրել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։
Վիրահատությունից հետո՝ նոյեմբերի 10-ին, նախկին նախագահը դուրս է գրվել «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնից։
Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է։ Նա երկիրը ղեկավարել է 1991–1998 թվականներին։ Տեր-Պետրոսյանը նաև Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր առաջնորդն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







