Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին նոյեմբերի 8-ին Մոսկվայի օդանավակայանում շուրջ 6 ժամ պահել են, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան, գրում է 168.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ալեքսանյանը Մոսկվա էր մեկնել նույն չվերթով, որով մեկնել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանն արգելել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը երկիր։
2025 թվականի հունիսին 24News-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստան մուտքն արգելվել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







