Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:20

Թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել․ Հայկ Կոստանյան

Թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի հետևանքով բյուջեում հավաքագրված գումարը չի բավականացրել նոր տրոլեյբուսներ գնելուն։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասնել է, որ փետրվարից, երբ ընդդիմադիրները բոյկոտի ակցիաներ էին նախաձեռնել և քաղաքացիներին կոչ արել չվճարել տրանսպորտից օգտվելու համար, քաղաքապետարանում բյուջեի թերհավաքագրումներ են գրանցվել։

«Փետրվարից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում անկառավարելի վիճակ ստեղծվեց։ 5 ամիս անց Երևանի քաղաքապետարանի կողմից, ընդհանուր հաշվով, հավաքագրվել է շուրջ 6 մլրդ 30 մլն դրամ, և այս տեսանկյունից բախվել ենք լուրջ խնդրի։ Քաղաքապետարանը հայտարարել էր, որ այս տարի ձեռք է բերելու շուրջ 45 նոր տրոլեյբուս, բայց թերհավաքագրումների հետևանքով  45-ից 30-ն արդեն հնարավոր չի լինի գնել՝ այդ գումարը չկա»,- նշել է խոսնակը։

Նրա խոսքով՝ եթե թերհավաքագրումները նույն տեմպերով շարունակվեն՝ չի բացառվում, որ 45 տրոլեյբուսից որևէ մեկը հնարավոր չի լինի գնել։

«Տրանսպորտի համար չվճարելը բյուջեում խնդիր է առաջացրել, բայց քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտներից գումար «կտրել» ու ներդնել հասարակական տրանսպորտի ուղղության մեջ։ Այսինքն՝ չվճարելու բոլոր դեպքերը նոր շարկազմերն ավելի ուշ ձեռքբերելու պատճառ են հանդիսանալու, նպաստելու են, որ հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրներն ավելի դժվար կարգավորվեն»,- ընդգծել է Կոստանյանը։

Խոսնակն անդրադարձել է նաև քաղաքապետարանում վերջին շրջանում հաճախակի դարձած ձերբակալություններին։ Քաղաքապետարանում կարևորում են, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է իր արժանի պատասխանն ունենա, բայց այս տեսանկյունից «անհանգստություններ ունեն»։

«Շատերի մոտ տպավորություն կստեղծվի, թե, տեսեք, շաբաթը մեկ քաղաքապետարանում ձերբակալություններ են լինում, բայց ՀՀ-ում կան շատ տարբեր կառույցներ։ Մենք ուրախ կլինենք, որ այն օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք վերջին շրջանում ինտենսիվ իրականացվում են քաղաքապետարանի շուրջ, տեսնենք նաև այլ կառույցներում»,- եզրափակել է խոսնակը։

2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծ, որը նախատեսում էր տրանսպորտի թանկացում։ Նոյեմբերին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը և ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ էին արել փետրվարի 1-ից բոյկոտել թանկացման դեմ։

Կարդացեք նաև՝

«Բոյկոտում եմ, ոչինչ չի փոխվել», «թանկացումն արդարացված է»․ երևանցիները՝ տրանսպորտի նոր սակագների մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+