Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:37

Թումանյան փողոցում 60 ծառ ավել կլինի, քան կար․ Բեգոյանը՝ Երևանի կանաչապատման ծրագրերի մասին

Թումանյան փողոցում 60 ծառ ավել կլինի, քան կար․ Բեգոյանը՝ Երևանի կանաչապատման ծրագրերի մասին

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնել է մայրաքաղաքում սանիտարական էտի և սանիտարական աշխատանքների մեկնարկի մասին։

Նրա խոսքով՝ միայն Թումանյան փողոցում 80 ծառ հեռացվել է, փոխարենը տնկվել է 95-ը, բացվել է 34 բնաբաժակ, որոնք տնտեսվարողների տարբեր աշխատանքների հետևանքով փակվել էին։ Թումանյան փողոցում 60 ծառ ավել կլինի նախկինից, շեշտել է Բեգոյանը։

«Ձմեռվա ընթացքում իրականացվել է մշտադալարների տունկ, ինչը նպատակահարմար է ցուրտ ժամանակահատվածում։ Արդյունքում՝ տնկվել է 250 մշտադալար հասուն ծառատեսակ՝ հիմնականում սոճիներ և եղևնիներ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ տունկի աշխատանքները քաղաքում սկսել են իրականացնել փետրվարի երկրորդ կեսին, սանիտարական էտինը՝ մարտի 10-ից և դրանք վերաբերում են հիմնականում ավտոբուսային երթևեկությանը խոչընդոտող ծառերին։ 

ՀՈԱԿ-ի ղեկավարի խոսքով՝ էտի աշխատանքները պետք է տևեին մինչև ապրիլի 10-ը, սակայն եղանակի կտրուկ տաքացման ֆոնին՝ դրանք մայրաքաղաքի հարավային հատվածքներում կարող են ապրիլի 1-ին ավարտվել։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի գարնանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացել։ Գերատեսչության որոշմամբ՝ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվել էին, հանվել դրանց արմատները։ Իսկ փոխարենը նույն հորերում տնկվել էին նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+