Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:58

Հարցվածների գրեթե 50%-ը կողմ է Տիգրան Ավինյանի հրաժարականին․ Gallup

Հարցվածների գրեթե 50%-ը կողմ է Տիգրան Ավինյանի հրաժարականին․ Gallup

Երևանում հարցված 808 քաղաքացիների գրեթե կեսը (49,9%-ը) կողմ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականին, վկայում են MPG/Gallup International Association-ի հեռախոսային հարցման տվյալները։

Հարցումն իրականացվել է հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը։

MPG ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 32․6% հայտնել է, որ Ավինյանը միանշանակ պետք է հրաժարական տա։ Նավասարդյանը նշել է, որ հարցվածների 17․3%-ի կարծիքով՝ Ավինյանը ավելի շուտ պետք է հրաժարական տա։

«Երևանցիների 11․4% հայտարարել է, որ քաղաքապետը միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարել, 18․2%-ը՝ ավելի շուտ պետք է շարունակի պաշտոնավարումը»,- նշել է նա:

Ավինյանը քաղաքապետ էր ընտրվել 2023թ. հոկտեմբերի 10-ին՝ ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել 2023թ. սեպտեմբերի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էին ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը», «Հանրային ձայնը»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+