Օգոստոսի 25-ին Երևանում կանցկացվի Գարեջրի ամենամյա 6-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկը կտրվի 18-00-ին՝ Կարապի լճում։ Գարեջրասերների համար սա լավագույն տարբերակն է հանգստյան օրերն անցկացնելու համար։
Փառատոնը հասցրել է սիրվել ոչ միայն հայերի, այլև արտասահմանցի զբոսաշրջիկների կողմից։ Եվ արդեն 6-րդ անգամ փառատոնի շրջանակներում ներկայացվում են հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները։
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրության շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները, խթանել քաղաքային և միջոցառումային տուրիզմի զարգացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







