Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:55

Արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը: Մասնագետները նկատում են. աչքի համար ոչ այդքան տեսանելի ստորգետնյա աշխատանքների նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չէր, այլ շատրվանի լուսաձայնային սարքավորումների անվտանգության ապահովումը. հաղորդում են Երևանի քաղաքապետարնից:

«Խողովակաշարն ամբողջությամբ վնասված էր, ջրավազանի ջրի մոտ 30-40 տոկոսի կորուստ էինք ունենում: Շատ երկար տարիների խնդիր էր: Ջուրը միշտ լցվում էր սարքավորումների սենյակ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Սպասարկող էլեկտրական բոլոր սարքավորումները համակարգչի հետ միասին այստեղ են գտնվում: Ցանկացած պահի ջրի արտահոսքի հետևանքով կարող էր տեխնիկան վնասվել, անգամ հրդեհ բռնկվել և ամբողջ համակարգը կվնասվեր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:

Տարբեր գույների և տարբեր բարձրությամբ ու ձևերով ջուր մղելու հնարավորություն ունեցող համակարգը կառավարվում է հենց այս սրահից: Սարքավորումներն այս պահին խնամքով փաթեթավորված են:

«Ամբողջությամբ այս հատվածը քանդվել է 4մ խորությամբ, որ խողովակները փտած վիճակում էին գտնվում, ամբողջությամբ վերականգնվել են: Որտեղ ռելիեֆը չէր համապատասխանում չափանիշին և ջուր էր կուտակվում, նաև այդ հատվածների խնդիրն ենք լուծում»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:

«Կառուցվել է նոր հենապատ, ջրամեկուսացում է ապահովվել, սալիկները վերականգնվել են, և այս պահին ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված է»,- ասում է «Լիլանարմ» ՍՊԸ պատասխանատու Նարեկ Պողոյանը:

Իր բարձրարվեստ ճարտարապետական կառուցվածքով քաղաքի այցեքարտը դարձած Հանրապետության հրապարակը քաղաքի բնակիչների ու հյուրերի համար ավելի գրավիչ է տարվա տաք ամիսներին՝ նույնքան բացառիկ երգող շատրվանի շնորհիվ: Եվս մի քանի օր, ու Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կսկսի գործել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+