Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:27

ԱՄՆ-ում հայտնել են ավիահաղորդակցության վերականգնման ժամկետները

usa

ԱՄՆ-ում ավիաչվերթների խափանումները պետք է վերանան մինչև նոյեմբերի 15-ի օրվա ավարտը կամ նոյեմբերի 16-ի առավոտը, NBC-ի «Meet the Press» հաղորդման ժամանակ հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին, հայտնում է ՌԲԿ-ն։

«Կարծում եմ՝ մինչև այսօրվա ավարտը կամ վաղը ավիահաղորդակցությունն ամբողջությամբ կվերականգնվի։ Ավիաընկերություններին որոշ ժամանակ կպահանջվի անձնակազմերն ու ինքնաթիռները վերաբաշխելու համար։ Այսօր իրավիճակը կսկսի բարելավվել, իսկ վաղը ամեն ինչ կվերադառնա բնականոն հուն»,- ասել է նա։

Հարցին, թե կարո՞ղ է երաշխավորել, որ նման խափանումներն ապագայում չեն կրկնվի, Դաֆին ուղիղ պատասխան չի տվել։

Նախարարն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է պարզել տեղի ունեցածի պատճառը՝ խնդիրը կապված է եղել L3Harris ընկերության կողմից սարքավորումների տեղադրման ժամանակ թույլ տրված սխալի՞, թե՞ երթուղիչի անսարքության հետ։

Նրա խոսքով՝ հետաքննության արդյունքներով կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն՝ օդային տարածքի կրկնակի փակումը բացառելու համար։

«Մենք պատրաստվում ենք պարզել հիմնական պատճառը, այնուհետև առաջ շարժվել՝ շտկելով Դաշնային ավիացիոն վարչության աշխատանքի կազմակերպման թերությունները»,- հաղորդավար Քրիստեն Ուելքերին ասել է Դաֆին։

ԱՄՆ-ում նոյեմբերի 14-ին Դաշնային ավիացիոն վարչության (FAA) հեռահաղորդակցության համակարգերում լայնածավալ խափանում էր տեղի ունեցել, որի հետևանքով գերատեսչությունը ժամանակավորապես դադարեցրել էր երկրի բոլոր օդանավակայաններից թռիչքները։

Սահմանափակումը գործել էր ավելի քան չորս ժամ։ FlightAware ծառայության տվյալներով՝ խափանման հետևանքով ուշացել էր ավելի քան 15 հազար չվերթ, իսկ հաջորդ օրը չեղարկվել էր ևս ավելի քան 700-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+