ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 32 պատգամավոր։ Փաստաթուղթը պաշտպանել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմությունը մտահոգություններ էր հայտնել Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և Ադրբեջանի կողմից փոխադարձության երաշխիքների բացակայության վերաբերյալ։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նախագծի ամբողջ ենթակառուցվածքը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Նոյեմբերի 6-ին Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը մեկնարկել էին TRIPP երթուղու տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






