Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:18

Ամերիկայի Գլենդեյլ քաղաքի բժշկուհուն դատապարտել են 15 տարվա ազատազրկման Medicare-ին 45 մլն դոլարի խաբեության համար

Ամերիկայի Գլենդեյլ քաղաքի բժշկուհուն դատապարտել են 15 տարվա ազատազրկման Medicare-ին 45 մլն դոլարի խաբեության համար

Գլենդեյլցի բժշկուհի Վիոլետա Մայլյանը հոկտեմբերի 29-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare ծրագրին 45 մլն դոլարից ավելի գումարի կեղծ հաշիվներ ներկայացնելու համար։ Հաշիվները վերաբերել են բոտոքսի ներարկումներին, որոնք կամ չեն կատարվել, կամ բժշկական ցուցում չեն ունեցել, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Medicare-ը 65 տարեկանից բարձր և որոշ հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական ապահովագրության պետական ծրագիրն է։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ 45-ամյա Մայլյանը տիրապետում և ղեկավարում էր Healthy Way Medical Center բժշկական կենտրոնը, որը գեղեցկության և կոսմետոլոգիայի ծառայություններ էր մատուցում։ 2026 թվականի մայիսին վեցօրյա դատավարությունից հետո երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել հեռահաղորդակցության միջոցով խարդախության ինը և առողջապահության ոլորտի հանցագործության քննությանը խոչընդոտելու երեք դրվագով։

Medicare-ը վճարում է բոտոքսի ներարկումների համար միայն քրոնիկ միգրենի փաստաթղթավորված դեպքերում։ Մայլյանը հաշիվներ էր ներկայացնում հազարավոր ընթացակարգերի համար, որոնք փաստացի չեն կատարվել, արվել են բացառապես կոսմետիկ նպատակով կամ նշանակվել են հիվանդներին՝ առանց բուժող բժշկի ուղեգրի՝ քրոնիկ միգրենի բուժման համար։

19 մլն դոլարից ավելին բաժին է ընկնում ներարկումներին, որոնք, ըստ հաշվետվության, իբր կատարվել են այն օրերին, երբ կլինիկան փակ էր։ Բացի այդ՝ բժշկուհին Կալիֆորնիայում ընթացակարգերի հաշիվներ էր ներկայացնում այն ժամանակ, երբ գտնվում էր Մեքսիկայում, Հավայիում, Լաս Վեգասում, Փենսիլվանիայում և Նյու Յորքում։ Մեքսիկական Կաբոյում գտնվելու ընթացքում նա Medicare-ին հաշիվներ է ներկայացրել 200 հազար դոլարից ավելի գումարի համար։ Մի օր Մայլյանը լողափից ուղարկել է լուսանկար, իսկ նույն օրը հաշիվ է ներկայացրել 34 560 դոլարի համար՝ իբր Գլենդեյլում կատարված ընթացակարգերի դիմաց։

Երբ քննիչները հետքերով հասան նրան, Մայլյանը, մեղադրանքի տվյալներով, կեղծել է բժշկական գրառումներ և Medicare-ի շահառուների ստորագրություններ, այդ թվում՝ մի մարդու, որը այդ ժամանակ դաշնային բանտում էր, և դրանք հանձնել քննիչներին։

Ազատազրկման հետ մեկտեղ դատարանը Մայլյանին պարտավորեցրել է Medicare-ին փոխհատուցել 32,9 մլն դոլար և որոշել է բռնագանձել 16 մլն դոլարից ավելի արժողությամբ գույք, այդ թվում՝ անշարժ գույք, արժեթղթեր և բանկային հաշիվներ։ Դատարանը խարդախությունը գնահատել է որպես զարմանալի իր մասշտաբով և տևողությամբ։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ գողացված գումարով նա գնել է շքեղ իրեր, այդ թվում՝ XVII դարի աղեղնազեն՝ 12 հազար դոլարով և նկար՝ 3 հազար դոլարով։ Երդվյալ ատենակալները նաև գտել են, որ խարդախությունից ստացված միջոցներով նա ձեռք է բերել երկու Tesla ավտոմեքենա, այդ թվում՝ Cybertruck, և Կալիֆորնիայում հինգ անշարժ գույք։ Գործը քննել են ԱՄՆ առողջապահության նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակը և ՖԲՀ-ն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+