Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Զելենսկին «դեռ պատրաստ չէ» հավանություն տալ խաղաղության համաձայնագրին. Թրամփ

Զելենսկին «դեռ պատրաստ չէ» հավանություն տալ խաղաղության համաձայնագրին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «դեռ պատրաստ չէ» հավանություն տալ Վաշինգտոնի կողմից առաջարկված Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծին, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ֆլորիդայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների եռօրյա բանակցություններից հետո Թրամփի հայտարարությունը:

Թրամփի խոսքով՝ «Զելենսկու թիմը պաշտպանում է փաստաթուղթը», սակայն Ուկրաինայի նախագահն ինքը «դեռ չի ծանոթացել» առաջարկին։ Զելենսկին, ի պատասխան, բանակցություններն անվանել է «կառուցողական, բայց ոչ հեշտ», և շարունակում է խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:

Վաշինգտոնը պնդում է, որ գտնվում է պլանի նախապատրաստման «վերջնական փուլում», սակայն ընդունում է փաստաթուղթն ստորագրելու Կիևի և Մոսկվայի պատրաստակամության բացակայությունը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ, որոնք տեղ են գտել ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերում, արժանացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությանը, սակայն ինչ-որ բանի հետ նա համաձայնել է:

ԱՄՆ-ն խաղաղության համաձայնագրի նախագիծն առաջին անգամ ներկայացրել էր նոյեմբերին, իսկ Թրամփը հրապարակայնորեն կոչ էր արել Կիևին տարածքային զիջումները դիտարկել որպես պատերազմի ավարտի ճանապարհ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+