ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին սրտի և որովայնի խոռոչի ՄՌՏ հետազոտություն է անցել: Դրա արդյունքների համաձայն՝ ամերիկացի առաջնորդի առողջական վիճակը նորմալ է, ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հայտնել է Սպիտակ տան բժիշկ Շոն Բարբարելլան:
«Այս ուսումնասիրության նպատակը կանխարգելիչ է՝ վաղ հայտնաբերել խնդիրները, հաստատել ընդհանուր առողջական վիճակը և համոզվել, որ հիվանդը երկարաժամկետ հեռանկարում պահպանում է կենսունակությունն ու աշխատունակությունը»,- ասվում է բժշկի գրառման մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կողմից:
ՄՌՏ-ի տվյալների համաձայն՝ Թրամփի մոտ արյան հոսքը վատթարացնող զարկերակների նեղացման նշաններ կամ սրտի կամ խոշոր անոթների հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել:




































